ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Կրասնոդարի երկրամասի Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հերթապահից հուլիսի 17-ին, ժամը 16:13-ին տեղեկություն է ստացել, որ հուլիսի 16-ին, ժամը 23:30-ին Մ-4 «Դոն» դաշնային ավտոճանապարհի 1453-րդ կմ-ին՝ Արխիպո-Օսիպովկա-Տեշեբս հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ.Մ., ծնված 1987թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. վարորդը և ուղևորներ՝ Դ.Մ.-ն (ծնված 1991 թ.), Մ.Մ.-ն (ծնված 2012 թ.) և Զ.Մ.-ն (ծնված 2014 թ.), տեղում մահացել են: