Yerkir.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել այսօր առավոտյան Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում երեք մարդու կյանք խլած զինված միջադեպի վերաբերյալ:

Կայքի տեղեկություններով՝ գյուղացիները եզդիական համայնքում նշելիս են եղել հանգուցյալի հիշատակի օրը: Մեր տեղեկություններով՝ տղամարդը սգո սրահում կրակոցներ է արձակել  Ռուսաստանից ժամանած իր եզդի բարեկամների ուղղությամբ և դիմել փախուստի:

Նախնական տեղեկություններով՝ շարժառիթը նախկինում առաջացած գումարային խնդիրներն են եղել: Հիշեցնենք, որ Շամիրամը եզդիաբնակ գյուղ է, և դեպքից տուժածներն էլ եզդիներ են, բոլորը` տղամարդիկ:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանություն օգոստոսի 1-ին՝ ժամը 10.40-ին, ահազանգ է ստացվել, որ Շամիրամ գյուղի գերեզմանատանը կրակոցներ են հնչել