Նախընտրական քարոզարշավի ընթացքում Դիարբեքիրում քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից կազմակերպված հանրահավաքում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, պա յթյունից հետո ծանր վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված 17-ամյա Ջիվան Արսլանը մահացել է:
Ավելի վաղ հաղորդվում էր երեք մարդու' 34-ամյա Շեյմուհ Քաչանի, 47-ամյա Նեջաթի Քուրուլի և 16-ամյա Ռամազան Յըլդըզի մահվան մասին: Հունիսի 5-ին որոտացած երկու պայթյունի հետևանքով վիրավորվել էր շուրջ 400 մարդ:
Իրավապահ մարմիններն ավելի ուշ ձերբակալել էին կատարվածի ենթադրվող մեղադրյալին, ով, ինչպես պարզվել էր ավելի ուշ, «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպության անդամ էր և հատուկ եկել էր Դիարբեքիր պայթյունը կազմակերպելու համար: