Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է համաշխարհային ճանաչում ունեցող ճարտարապետ Վիտորիո Գրեգոտին. նա 92 տարեկան էր:
Ինչպես նշում է theguardian.com-ը, Գրեգոտին հոսպիտալացվել էր Միլանում:
Գրեգոտիի նախագծած հայտնի շինությունների ցանկում են Բարսելոնայի Ամառային օլիմպիական խաղերի մարզադաշտը, Գենոայի «Մարասի» մարզադաշտը, Միլանի «Արչիմբոլդի» օպերային թատրոնի շենքը:
Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Անջելո Բորելին հայտնել է, որ վերջին օրվա ընթացքում Իտալիայում կորոնավիրուսից մահացել է 368 մարդ: Այսպիսով, կորոնավիրուսից մահացությունների թիվն աճել է՝ հասնելով 1809-ի:
Երկրում այս պահին վարակվածների ընդհանուր թիվը 20 603 է։ Վարակման դեպքերի աճը նույնպես ռեկորդային է և մեկ օրում հասնում է 2853-ի։
«Մենք գրանցել ենք ապաքինման 369 դեպք, ընդհանուր թիվը կազմում է 2335»,- նշել Բորելին։
Նրա խոսքով՝ Իտալիայում մահվան ելքով դեպքերի դինամիկան արդեն հավասարվել է հիվանդությունից ապաքինման դեպքերի դինամիկային․ ապաքինվածների և վարակվածների թիվը կազմում է 24. 7 հազար։
Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում:
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը անցել է 153 000-ից, մահվան դեպքերը` 5700-ից:
Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է աշխարհի ամենահայտնի ճարտարապետներից մեկը
16:29 - 16.Մարտ.2020
Առաջարկում ենք նաև
13/03/20 14:28
Իտալիայում 1 օրում կորոնավիրուսի զոհերի թիվն ավելացել է 23%-ով՝ հասնելով 1016-ի. զոհերի մեջ է երկրի ամենահայտնի բժիշկներից մեկը (Photo)
14/12/21 11:25
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 161 նոր դեպք. մահացել է 26 քաղաքացի
05/11/21 12:39
ՀՀ-ում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում մահացել է 56 մարդ․ վարակման 1835 նոր դեպք է հաստատվել
28/01/21 23:11
Մահացել է Շուշիի մոտակայքում ՃՏՊ-ի հետևանքով հոսպիտալացված ադրբեջանցի զինծառայողներից ևս մեկը
19/09/20 13:31
«Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժածներից մեկը մահացել է
12/08/20 21:55
Մահացել է աշխարհի ամենատարեց միլիարդատերերից մեկը
10/06/20 17:21
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է պրոֆեսոր Սեմյոն Նիգիյանը
Ամենադիտված
Լրահոս
16:04
Զերծ մնացեք սեռական բռնության ենթարկված անձին, առավել ևս՝ երեխային վերաբերող տվյալներ հրապարակելուց. Աբրահամյան
12:45
Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներով
12:23
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը Վիլնյուսում ընդունել է Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն
09:50
«Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»
09:41
Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»
08:45
Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»
08:05
«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»
19:09
Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում
17:07
Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել է Ռուսաստանի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը. Հաջիև
16:08
Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է մոտ 31 հատ հակատանկային ական. ժամանել են սակրավորները
13:38
Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի կրակային պատրաստության քննությանը