Իտալական Corriere dello Sport-ի տեղեկություններով՝ կորոնավիրուսի տարածմանը նպաստել է ֆուտբոլային խաղերից մեկը։
Պարբերականը հիշեցրել է, որ Իտալիան և Իսպանիան Եվրոպայում կորոնավիրուսով հիվանդների թվով առաջատար երկրներն են։ Թերթի տեղեկություններով՝ վարակի տարածմանը նպաստել է Միլանում կայացած Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի «Ատալանտա»- «Վալենսիա» հանդիպումը, որն ավարտվեց իտալական ակումբի հաղթանակով՝ 4-1 հաշվով:
Հանդիպումը կայացել է փետրվարի 19-ին, Միլանում: Հանդիպմանը ներկա են եղել 45 հազար հանդիսականներ, որոնց մեծ մասը եկել է Լոմբարդիայից, որն արդեն այն ժամանակ համարվում էր Իտալիայում վարակի հիմնական օջախներից մեկը։