ԱՄՆ գիտնականները հերքել են տեղեկություններն այն մասին, որ սուր շնչառական հիվանդություն տարածները չեն կարող վարակվել կորոնավիրուսով, ասվում է Ստենդֆորդի համալսարանի հետազոտության մեջ:
Ըստ նախնական հետազոտությունների, COVID-19-ով վարակված մոտավորապես յուրաքանչյուր հինգերորդը վարակվում է այլ վիրուսներով: Հետազոտության շրջանակներում նաեւ պարզվել է, որ սուր շնչառական վիրուսի ախտանշաններ ունեցողներից 10 հոգուց մոտավորապես 1-ը նույնպես վարակվում է նոր տիպի կորոնավիրուսով:
Ստացված արդյունքները հերքում են այն կարծիքը, որ մարդիկ չեն կարող վարակվել COVID-19- ով, եթե նրանք արդեն ունեն մեկ այլ տեսակի վիրուսային շնչառական հիվանդություն, ընդգծվում է զեկույցում:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: