Գիտնականները պարզել են, թե ինչու է կորոնավիրուսային վարակը ախտահարում մարդու միայն որոշակի օրգանները, ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Chaos ամսագրում:
Իսպանիայի Սարագոսայի համալսարանի մասնագետները պարզել են, որ կորոնավիրուսի հանդեպ ընկալունակ ACE2 սպիտակուցները միմյանց հետ փոխազդում են թոքերում, ինչպես նաև սպիտակուցների հետ՝ այլ օրգաններում: Պարզվել է, որ մոլեկուլները կարող են շփվել միմյանց հետ՝ հատուկ ձևով շարժվելով ցիտոպլազմայի մեջ և հաղթահարելով տարբեր խոչընդոտներ:
Հետազոտողները մաթեմատիկական մոդել են մշակել, որը հնարավորություն է տալիս հետևելու թոքերից դուրս գտնվող և կորոնավիրուսի նկատմամբ օրգանների խոցելիության վրա ազդող սպիտակուցներում փոփոխություններ առաջացնող փոխազդեցությունների շղթան:
Ըստ գիտնականների, այս շղթաները խախտելուն ուղղված դեղամիջոցները կօգնեն խուսափել վարակի առաջացրած պոլիօրգանային անբավարարությունից, ինչը հաճախ հանգեցնում է հիվանդների մահվան: