Չինացի գիտնականները Emerging Infectious Diseases ամսագրում հրապարակել են մի ուսումնասիրություն, որն ապացուցում է, որ առանց ախտանիշների կորոնավիրուս ունեցող մարդիկ ամեն դեպքում տարածում են վիրուսը շրջապատում:
Նյութում գիտնականները նշում են, որ SARS-CoV-2-ը կարողանում է գոյատևել տարբեր մակերևույթներին մի քանի ժամից մինչև մի քանի օր: Հետազոտողները որոշել են նմուշներ վերցնել այն սենյակներից, որտեղ ապրում էին երկու ուսանող, որոնց մոտ թեստերը ցույց են տվել կորոնավիրուսի առկայությունը, սակայն հիվանդության արտաքին դրսևորումներ չեն եղել:
Նմուշները վերցվել են դռան բռնակից, լույսի անջատիչից, ծորակի բռնակից, ջերմաչափից, հեռուստացույցի հեռակառավարման վահանակից, անկողնային պարագաներից և լոգարանից: Արդյունքում, կատարված 22 վերլուծություններից 8-ը դրական են եղել կորոնավիրուսային ՌՆԹ-ի համար: Վիրուսի մասնիկների մեծ մասը հայտնաբերվել է անկողնային պարագաներում: