Ռուսաստանի առողջապահության նախարարության Գամալեի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի աշխատակիցներն իրենց վրա հաջողությամբ փորձարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով կենտրոնի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Գինցբուրգին:
«Ինչ վերաբերում է մշակողներին, այո, նրանք ոչ այնքան իրենց վրա են փորձարկումներ են կատարել, որքան պաշտպանվել են, որպեսզի համաճարակի ժամանակ նրանք կարողանան շարունակել զբաղվել մշակումներով», – ասել է Գյինցբուրգը:
Ակադեմիկոսը նշել է, որ կողմնակի բարդություններ չեն հայտնաբերվել, քանի որ բոլորը «ողջ են, առողջ և երջանիկ»: Նա չի ասել պատվաստանյութը ստացողների ճշգրիտ թիվը, բայց նշել է, որ սա կենտրոնի աշխատակիցների լայն շրջանակն է:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ SICEM պատվաստանյութը նախաքննական փորձարկումների ավարտական փուլում է և փորձարկվում է պրիմատների վրա, որից հետո կսկսվի կամավորների փորձաքննություն: Փորձարկումները կարող են ավարտվել մինչև աշուն: