Ռուս զինվորականները հաջողությամբ հակահրթիռային պաշտպանության համակարգի մոտ հեռահարության հրթիռ են փորձարկել: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

 

Արձակումն իրականացվել է Ղազախստանի Սարի-Շագան պոլիգոնում:

 

Արձակման նպատակը եղել է որսացող հրթիռի տակտիկա-տեխնիկական բնութագրերի հաստատումը, որոնք օդատիեզերական ուժերի զինանոցում են, նշել են գերատեսչությունում:

 

Հաղորդագրության մեջ չի նշվում՝ մասնավորապես ինչ հրթիռ են փորձարկել: Սովորաբար մոտ հեռավորությունների վրա հակահրթիռային պաշտպանության համար Ռուսաստանում օգտագործվում են Тор և «Պանցիր-С1» համալիրներ:

 

Ուրբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հերթական անգամ հայտարարել է, որ ամերիկյան ՀՀՊ համակարգը Եվրոպայում սպառնում է Ռուսաստանին և Մոսկվան պատասխան քայլեր կձեռնարկի: