Միգուցե անվտանգության միջոցառումներ էին ձեռնարկվում: Այս մասին մայիսի 6-ին լրագրողներին հետ զրույցում ասաց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են ռուս զինվորականները Սյունիքի մարզում ուղեկցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Գիտեք, որ Սյունիքում խնդիրներ կային, անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվել»,- շեշտեց նա՝ հակասելով ՊՆ հայտարարություններին իրավիճակի լիակատար վերահսկողության մասին: