«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Որոշ տեղեկություններով՝ «ՔՊ»-ից նեղացած են հասարակական կազմակերպությունները, այսպես ասած՝ «սորոսական հատվածը»՝ նախընտրական ցուցակի եւ «հարակից» պատճառներով։ Զարմացած են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի բացակայությունից, այն դեպքում, որ Դավիթ Սանասարյանին լավ տեղ են հատկացրել։
Ինչո՞ւ չկաք ցուցակում՝ հարցրինք Հռոմ գործուղման մեկնած ԱԽ քարտուղար Ա․ Գրիգորյանին։ «Բանն այն է, որ ես ոչ թե Հայաստանում եմ գրանցված, այլ՝ Արցախում»։ Պատճառը լոկ դա՞ է։ «Լոկ։ Իհարկե, առաջներում ԺԵԿ-ից տեղեկանք էին բերում եւ մասնակցում ընտրություններին, հիմա՝ չէ»,- ասաց նա՝ ակնարկելով Ռոբերտ Քոչարյանին, ում 1998-ին նման տեղեկանք տրվեց, որ կարողանա մասնակցել հայաստանյան ընտրություններին։
Իսկ ի՞նչ եք կարծում՝ դեկտեմբերի 6-ին ինչպե՞ս կլուծվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը Սանկտ Պետերբուրգում։ «Պետք է հարցը վերահասցեագրել ԱԳՆ-ին, դա մեր պազիցիան չէ»։ Իսկ Ձեր անձնական կարծի՞քն ինչպիսին է։ «Այլեւս անձնական չկա այս պոստում»,- ասաց նա։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: