Համացանցում տարածվել է տեղեկություն և լուսանկար, ըստ որի՝ Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար համայնքում ռուս զինվորականներն ուղեկալ և տնակներ են տեղադրել։ «Ռուս զինվորականները տեղակայվել են Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում. լուսանկարում գյուղի հայի լքված տունն է, սահմանային հայկական եկեղեցու մոտ»,- գրել է Yerkir Media TV-ին:
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Ոսկեպար համայնքի վարչական ղեկավար Սերոբ Մաղսուդյանը հրաժարվեց որևէ հարցի պատասխանել և ուղղորդեց դիմել պաշտպանական գերատեսչություն։ Ասացինք՝ գոնե հերքի կամ հաստատի լուրը, սակայն Մաղսուդյանը կրկին հրաժարվեց։
Փորձեցինք կապ հաստատել ՊՆ ներկայացուցիչ Գևորգ Ալթունյանի հետ, բայց ապարդյուն, նա այդպես էլ չպատասխանեց մեր բազմաթիվ զանգերին։
Զանգահարեցինք նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումանին, սակայն նա զանգերին չպատասխանելուց հետո անհասանելի դարձավ։