ԳԱԼԱ «Ես վեց տարեկան պտղատու այգի ունեմ, տարեկան մոտ 6 անգամ պիտի ջրեմ այն, սակայն օրինակ այս տարի երկու անգամ եմ ջրել: Չեմ հասկանում՝ ինչն է պատճառը, որ ինքնահոս ջուրը ջրմուղը փակում է: Ուզում էի պայմանագիր կնքել ջրմուղի հետ, սակայն ասացին, որ չեն կնքում, պետք չի, միևնույն է, ջուր լինելու է»,- Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչ Միխայել Բադալյանը պատմում է, որ չնայած իր այգու ծառերը դեռ չեն չորացել քիչ ջրելու պատճառով, բայց դրանց տված բերքը նվազ է:

 

Միխայելն ասում է, որ 6 տարի առաջ ինքը Տավուշի մարզի ջրմուղի հետ 3 տարով պայմանագիր է կնքել, և դրանից երկու տարվա ընթացքում ջրմուղն իրեն ըստ պահանջի ոռոգման ջուր է մատակարարել: Երրորդ տարում արդեն խնդիրներ են առաջացել: Իսկ պայմանագրի ժամկետի սպառվելուց հետո, երբ նա նորից ցանկացել է կնքել պայմանագիր, ջրմուղը հրաժարվել է' պատճառաբանելով, որ անհրաժեշտություն չկա, ամեն ինչ լավ է լինելու: «Սա՞ նկատի ունեին' ասելով, որ ամեն ինչ լավ է լինելու, իրենք էլ պիտի հասկանային, որ այգին մի տարվա բան չի, ու եթե ես իրենց հույսով այգի եմ տնկել, ուրեմն պիտի իրենք էլ ինձ ջրով ապահովեն, թե չէ ինչպե՞ս է ստացվում, պայմանագրի ժամկետը լրանալուց հետո էլ իրենց գործը չէ, թե ինչ կլինի իմ այգին: Եթե այդպես էր, ուրեմն թող նոր պայմանագիր կնքեին, ինձ համար կարևորն այն է, որ իմ այգին չչորանա»,- դժգոհում է Միխայելը: 


Արաքս Մամուլյան

 

Մանրամասները` այստեղ: