ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը փետրվարի 13-ին, ժամը 14.22-ին ահազանգ է ստացել, որ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում՝ չգործող «Արցախ» ռեստորանային համալիրի մոտակայքում, հայտնաբերվել է չպայթած արկ. վնասազերծելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

ՀՀ պաշտպանության նախարարության սակրավորները տեղում իրականացրել են D30 (122մմ) հրանոթային արկի պայթեցման աշխատանքներ:

 

 

Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացավ ՀՀ ՏԿԱԻ նախարարության պաշտոնական կայքից, հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն: