ՀՀ ԱԻՆ-ում սեպտեմբերի 4-ին' ժամը 12.00-ին, տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում' «Հայոց հողեր» կոչվող տարածքում, ական է հայտնաբերվել: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ-ի օպերատիվ խումբը:

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, սակրավորները «ՏԵԱՌ Արմենիա» կազմակերպությանը պատկանող հողատարածքից 120 մմ տրամաչափի ականանետի արկը տեղափոխել են զորամաս: