ՀՀ ԱԽ գրասենյակը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ սեպտեմբերի 27-28-ը ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կգտնվի Գերմանիայի Դաշնության մայրաքաղաք Բեռլինում:
Նշենք, որ Արմեն Գրիգորյանը Բրյուսելում է։ Այս այցի նպատակն, ըստ պաշտոնական հաղորդագրության, հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպումը նախապատրաստելն է։