ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, նրա օգնական Ազատ Բաբայանն ու անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանը նոյեմբերի 2-3-ը կլինեն ՌԴ' ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ հանդիպմանը մասնակցելու համար։ Վարչապետի հրամանը տեղադրված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում։
Ըստ հրամանագրի' ԱԽ քարտուղարը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է ՀՀ վարչապետի աշխատակազմին ներկայացնի Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։