Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը այսօր՝ հուլիսի 15–ին, մահացել է դատարանի դահլիճում գիտակցությունը կորցնելուց հետո։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում նրա գործով նախնական դատալսումների ժամանակ Արմեն Գրիգորյանը հանկարծ կորցրեց գիտակցությունը եւ ընկավ աթոռից: Կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Արմեն Գրիգորյանը մահացել է:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Արմեն Գրիգորյանի մարմինը դեռ դատարանում է, Շտապօգնություն է ժամանել։ Դատարանի դահլիճում ներկա էին պրոդյուսերի մայրը, հարազատները, ընկերները։