Մեծ Բրիտանիայում հաջողությամբ փորձարկվել է Flyby Technology ընկերության արտադրության Jackal անօդաչու թռչող սարքը, որն ունակ է արձակել թեթև բազմանպատակային կառավարվող հրթիռներ։ ԱԹՍ-ն արձակել է ֆրանսիական ռազմաարդյունաբերական Thales ընկերության Martlet հրթիռը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Thales ընկերության տարածած հայտարարությունից:

Նշվում է, որ Flyby Technology-ն նախագծել և կառուցել է երկու անօդաչու և դրանցից երկու հրթիռ է արձակել ընդամենը վեց շաբաթ տևած աշխատանքի արդյունքում:

Jackal անօդաչուն, որի թռիչքի բարձրությունը կազմում է 4 հազար մետր, կարող է մարտի դաշտում օգտագործվել հետևակի, տանկերի, այլ անօդաչու թռչող սարքերի և ուղղաթիռների դեմ։

ԱԹՍ-ի ստեղծման ընթացքում Flyby Technology-ն համագործակցել է թուրքական Fly BVLOS Technology և Maxwell Innovations ընկերությունների հետ։