Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է պրոֆեսոր Սեմյոն Նիգիյանի մահվան մասին. «Մեծ ցավով ու ափսոսանքով տեղեկացա համալսարանական տարիների իմ լավագույն դասախոսներից մեկի, պրոֆեսոր Սեմյոն Նիգիյանի մահվան մասին, որը վրա է հասել կորոնավիրուսային հիվանդության հետևանքով: Պարոն Նիգիյանը մեր ժամանակների լավագույն մասնագետներից էր, ինչպես նաև շատ յուրահատուկ անձնավորություն։

Խորապես ցավակցում եմ պրոֆեսոր Նիգիյանի ընտանիքին ու հարազատներին:

Հանգչեք խաղաղությամբ»: