Այսօր՝ հունվարի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց փողոցի թիվ 5ա շենքի 9-րդ հարկի բնակարաններից մեկում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com -ը, պարզվել է՝ հրդեհ է բռնկվել թիվ 114 տանը, որտեղից ձեռքի և ուսի շրջանում այրվածքներով «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ են տեղափոխվել նույն տան բնակիչներ, 28-ամյա Իզաբելլա Խաչատրյանը, 21-ամյա Լիաննա Խաչատրյանը, 51-ամյա Նորայր Խաչատրյանը, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Հրշեջները, մարելով կրակը, բնակարանի շքամուտքի հատակին հայտնաբերել են 82-ամյա Հրաչիկ Խաչատրյանի այրված դին: