Քիչ առաջ «Երկրապահ» կամավորականների միության կենտրոնական գրասենյակում ավարտվեց ԵԿՄ վարչության փակ նիստը: Այս մասինԼՈւՐԵՐ․com—ին տեղեկացրին ԵԿՄ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։
Վարչության նիստը որոշեց ապրիլի 7-ին՝ ժամը 12:00-ին, Կառավարության նիստերի դահլիճում հրավիրել ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումար: Համագումարի օրակարգում կընդգրկվեն հետևյալ հարցերը՝ ՀՀ Երկրապահ կամավորականների միության վարչության և վարչության նախագահի ընտրություններ, ՀՀ Երկրապահ կամավորականների միության վերստուգիչ հանձնաժողովի ընտրություններ, ՀՀ ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարի հայտարարություն:
Լրագրողների հետ զրույցում Սասուն Միքայելյանը հայտնել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրված է համագումարին, սակայն այս պահին հայտնի չէ՝ ներկա կլինի՞, թե՞ ոչ:
Ըստ տեղեկությունների՝ այսօրվա նիստին ներկա չեն եղել ԵԿՄ որոշ անդամներ։ Ներկա չեն եղել նաև «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանը, գործարար Սամվել Ալեքսանյանը։
ԵԿՄ-ից տեղեկացրին, որ նիստից անմիջապես հետո ԵԿՄ անդամները շտապել են Պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին։