րանսիայի ոստիկանությունը ձերբակալել է ևս չորս կասկածյալների' Փարիզում ահաբեկչական հարձակումների կազմակերպիչների հետ կապերի համար: Այս մասին հաղորդում է France 24-ը' հղում անելով իրավապահ մարմիններում առկա աղբյուրին:

 

 

Փարիզում հունվարի 7-ին ֆրանսիական Charlie Hebdo երգիծակա շաբաթաթերթի խմբագրության վրա հարձակում է իրականացվել: Քուաշի եղբայրների հարձակման հետևանքով զոհվել է 12 մարդ:

 

 

Այնուհետեւ, Ֆրանսիայի մայրաքաղաքի ծայրամասում իսլամիստ Ամեդի Կուլիբալին գնդակահարել է ոստիկան կնոջը, իսկ հաջորդ օրը նա պատանդ է վերցրել Փարիզի արևելքում գնտնվող կոշերային խանութի այցելուներին:

Ահաբեկչական հարձակումների հետևանքով ընդհանուր առմամբ 17 մարդ է զոհվել: