Նոյեմբերի Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կազմակերպիչ ու ոգեշնչող Աբդելհամիդ Աբաուդը հարձակումներից առաջ հանդիպել է Մեծ Բրիտանիայից ջիհադիստների հետ: Նա գնացել է նրանց մոտ հարձակումն իրականացնելու վերաբերյալ խորհրդակցությունների:
Երեք երկրներից ահաբեկչության դեմ պայքարում կազմակերպության աղբյուրները հաստատել են, որ Աբաուդը համախոհների հետ հանդիպման համար մեկնել է Մեծ Բրիտանիա, գրում է The Sun-ը: Նրանց խոսքով՝ տեղացի ջիհադիստները փարիզի ահաբեկիչներին «նյութատեխնիկական» աջակցություն են ցուցաբերել:
Ենթադրվում է, որ ծայրահեղականների հանդիպումը կայացել է Քենթում, ինչից հետո Աբաուդը գնացել է Լոնդոն:
Միջազգային հետախուզման մեջ գտնվող ահաբեկիչը Մեծ Բրիտանիայի տարածքում հայտնվել է կեղծ անձնագրով:
Աբաուդը սպանվել է Փարիզի ոստիկանության ռեյդի արդյունքում՝ Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից որոշ ժամանակ անց: