Նոյեմբերի 13-ին Փարիզում գրոհներ ձեռնարկած ահաբեկիչների ենթադրյալ հովանավորն ու ղեկավարը բելգիացի Աբդելհամիդ Աբաաուդն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է RTL ռադիոկայանը:

 

Հետաքննության տվյալներով, ահաբեկիչները կապի մեջ են եղել հենց Աբաաուդի հետ, որը բնակվում Էր Բրյուսելի նույն այն շրջանում, որտեղ եւ ելուզակախմբի անդամներից մեկը: Ընդսմին նա արդեն առաջին անգամը չԷ, որ հայտնվում Է իրավապահ մարմինների տեսադաշտում. հունվարին նրա անունը տեղ Էր գտել Բելգիայի տարածքում կատարված մի շարք հարձակումների կազմակերպիչների թվում: Ռադիոկայանը նշում Է, որ Աբաաուդը հայտնի Է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից պատանդ վերցվածների նկատմամբ հաշվեհարդարներով, ինչպես նաեւ նրանով, որ նրա շարքեր ում հավաքագրել Է իր 13-ամյա եղբորը:

 

Ավելի վաղ Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսը հայտնել Է, որ Ֆրանսիայի հետաքննչական մարմիններին եւ ուժային գերատեսչություններին հաջողվել Է պարզել այն երեք մարդկանց ինքնությունը, ովքեր նոյեմբերի 13-ին Փարիզում մասնակցել են մի շարք ահաբեկչական գործողությունների իրականացմանը:

 

Այդ ահաբեկիչներից երկուսը ավելի վաղ բնակվել են Բելգիայում՝ ունենալով Ֆրանսիայի քաղաքացիություն:

 

Նրանցից մեկը 20 տարեկան Է, եւ հենց նա Է իրեն պայթեցրել Stade de France մարզադաշտի մոտ: Երկրորդ մահապարտ ահաբեկիչը (31 տարեկան) շահիդի գոտին պայթեցրել Է Ֆրանսիայի մայրաքաղաքի արեւելյան շրջանում՝ Վոլտերի ծառուղում կատարված ահաբեկչական գործողության ժամանակ:

 

Ավելի վաղ պարզվել Էր մյուս ծայրահեղականի ինքնությունը. խոսքը Օմար Իսմայիլ Մոստեֆայի մասին Է, որը 29 տարեկան Է: Նա միակն Է, որին հաջողվել Է ճանաչել այն ահաբեկիչների խմբից, որոնք սպանդ Էին սարքել Բատակլան համերգասրահում:

 

Ընդամենը, ներկայում առկա տվյալներով, ահաբեկչությանը մասնակցել Է ութ մարդ: Նրանցից յոթը զոհվել Է կամ ոչնչացվել, մեկին հաջողվել Է թաքնվել:

 

Փարիզում կատարված ահաբեկչական գործողություններին հնարավոր մեղսակցության կապակցությամբ Ֆրանսիայի ոստիկանությունն ավելի վաղ երկրի քաղաքացի Սալահ Աբդելսալամի հետախուզում Է հայտարարել: Պարզվել Է, որ Սալահի եղբայրը՝ Բրահիմը, զոհվել Է հատուկ նշանակության ուժերի կողմից Բատակլան համերգասրահի գրոհի ընթացքում: Հենց Բրահիմի ինքնությունն Է հաստատվել այն մատնադրոշմով, որը հայտնաբերվել Էր մահապարտ ահաբեկչի ինքնապայթեցումից հետո:

 

Ֆրանսիայի իշխանությունները Իսպանիային ծանուցել են այն մասին, որ Սալահ Աբդելսալամը կարող Էր թափանցել թագավորության տարածք: Ֆրանսիական ոստիկանության ներկայացուցիչներն արդեն կասկածյալի վերաբերյալ տվյալներ են ուղարկել Մադրիդ:

 

Իր հերթին Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը հայտարարել Է, որ երկրի մայրաքաղաքում կատարված ահաբեկչական գործողությունները նախապատրաստվել են արտասահմանում՝ հենվելով «Բելգիայի տարածքում բնակվող մի խումբ մարդկանց վրա»:

 

Նոյեմբերի 13-ի երեկոյան մի շարք ահաբեկչական գործողություններ են տեղի ունեցել Փարիզում եւ մայրաքաղաքի Սեն Դենի արվարձանում՝ Stade de France մարզադաշտի մոտ, որտեղ ֆուտբոլային մրցախաղ Էր ընթանում Ֆրանսիայի եւ Գերմանիայի հավաքականների միջեւ: Ըստ վերջին տվյալների՝ ահաբեկչական գրոհների հետեւանքով զոհվել Է 129, տուժել շուրջ 350 մարդ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարել երկրում եւ կարգադրել Է ուժեղացված հսկողություն սահմանել պետական սահմանի հատման նկատմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: