Արևմտյան հատուկ ծառայությունների հետախուզությունն իմացել է ԻԼԻՊ-ի՝ ահաբեկչական գործողություններ իրականացնելու ծրագրերի մասին՝ նախքան Եվրոպա զինյալների մուտք գործելը: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Եվրոպայում ահաբեկչության դեմ պայքարի բարձրաստիճան պաշտոնյայի: Նրա խոսքով՝ ահաբեկիչները ծրագրում էին ահաբեկչական հարձակումներ իրականացնել ԵՄ երկրների խոշոր քաղաքներում՝ Փարիզում, Լոնդոնում, Բեռլինում և Բրյուսելում:

 

Ահաբեկչական գործողությունների անցկացման մեջ պետք է 60 գրոհային մասնակցեր: Ինչպես հայտարարել է պաշտոնյան, գործողության ետևում կանգնած էր Աբու Մուհամմադ ալ-Ադնանին, ով ԻԼԻՊ-ի արտաքին գործողությունների ղեկավարն է: Այնուամենայնիվ, քաղաքների վրա միաժամանակ հարձակվելու ծրագիր չի եղել: Աղբյուրի հայտարարություններով՝ տվյալներն «անորոշ» են եղել՝ ինչ-որ կոնկրետ քայլեր ձեռնարկելու համար: Բացի, այդ ահաբեկչություններից առաջ, Փարիզում չեն անցկացվել հատուկ հետաքննություններ:

 

Հատուկ ծառայությունները գտնում են, որ Եվրոպայում հնարավոր ահաբեկչական հարձակումների գլխավոր կազմակերպիչն Ադնանին է: Այսօր նա ամենաշատ հետախուզվող հանցագործներից մեկն է:

 

Ահաբեկչությունների կազմակերպման մեջ հնարավոր է ներգրավված են եղել մոտ 60 ահաբեկիչներ: Այսպիսով, եթե նոյեմբերի 13-ին դրանց մասնակցել է 20 գրոհային, ապա ևս 40-ը՝ ազատության մեջ է: