ԱՄՆ-ն նոր նախազգուշացում է տարածել իր քաղաքացիներին համար՝ կապված Թուրքիայի տուրիստական գոտիներում ահաբեկչական սպառնալիքների «հավաստի նշանների մասին», հաղորդում է Associated Press-ը:

 

 

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան կայքում հրապարակված հայտարարության մեջ ասված է, որ Վաշինգտոնը շարունակում է ստանալ տեղեկություններ այն մասին, որ ահաբեկչական խմբավորումները «հնարավորություններ են փնտրում ամբողջ Թուրքիայով՝ հայտնի զբոսաշրջային ուղղություններում հարձակումներ իրականացնելու համար»: