Սալահ Աբդեսալամին նման մի մարդու, որը Փարիզում ահաբեկչական հարձակման կազմակերպիչներից մեկն է համարվում, նկատել են Բելգիայի Լիեժ քաղաքի մերձակայքում՝ հատուկ գործողության ընթացքում: Սակայն չի հաջողվել ձերբակալել նրան:

 

Ինչպես հաղորդում է DH.be պորտալը, BMW մակնիշի մեքենայով նա թաքնվել է ոստիկանությունից և ուղևորվել Գերմանիա E40 մայրուղով: Սալահ Աբդեսալամը Եվրոպայում ամենաորոնվող հանցագործն է: Իր ձերբակալման և նույնիսկ ոչնչացման մասին Ֆրանսիայի և Բելգիայի ոստիկանությունը հաղորդել է մի քանի անգամ.

 

Ընդհանուր առմամբ, հատուկ գործողության ընթացքում ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել 16 մարդու, որոնք ներգրավված են Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների մեջ: