Ոչնչացված ահաբեկիչ Աբդելհամիդ Աբաուդը, որը համարվում է Փարիզում իրականացված ահաբեկչական գործողությունների կազմակեպիչներից մեկը, գրոհի օրը Ֆրանսիայի մայրաքաղաքում է եղել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 20-ին հաղորդել են տեղական ԶԼՄ-ները:

 

Այսպես՝ նոյեմբերի 13-ին՝ ժամը մոտավորապես 22-ին, երկու տեսախցիկ նրան գրանցել է մետրոյի՝ Մոնտրյոյի մերձակա «Կրուա դե Շավո» կայարանում, որը 250 մետր է հեռու այն վայրից, որտեղ ավելի ուշ հայտնաբերվել է սև գույնի «Սեատ» ավտոմեքենան, որը, ինչպես ենթադրվում է, օգտագործվել է ահաբեկիչների կողմից: Մեքենայում գտել են «Կալաշնիկով» ինքնաձիգեր: Փոխադրամիջոցը վարձակալվել էր Իբրահիմ Աբդեսլամի անունով, որը մյուս ահաբեկչի՝ հետախուզման մեջ գտնվող Սալահ Աբդեսլամի եղբայրն է:

 

Ինչպես արդեն տեղեկացվել է, Աբաուդին հաջողվել է ոչնչացնել ոստիկանության հատուկ նշանակության գործողության ընթացքում, որը նոյեմբերի 18-ին անցկացվել է Փարիզի Սեն Դենի արվարձանում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: