Հետաքննությունը պարզել է, որ Փարիզում եւ Բրյուսելում իրականացված ահաբեկչական գործողությունների ժամանակ օգտագործված պայթանյութն օգնել է պատրաստել Հալեպից սերված մեկը, որը Եվրոպա էր ժամանել Ահմադ Ալքհալդ անունով: Այդ մասին մարտի 7-ին հայտնել է Libre Belgique էլեկտրոնային թերթը:
Նրա տվյալներով՝ Ալքհալդը, մասնավորապես, օգնել է պայթանյութով հանդերձված բաճկոններ պատրաստել Նաջիմ Լաաշրուիի համար, որը 2016 թվականի մարտի 22-ին հանցակցի հետ իրեն պայթեցրել էր Բրյուսելի օդանավակայանում:
Հաղորդվում է, որ Ալքհալդը սկզբում Սիրիայից ժամանել էր Մակեդոնիա, իսկ այնտեղից նրան ԵՄ տեղափոխվել էր օգնել 2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկչական գործողությունների կազմակերպման գլխավոր կասկածյալը՝ Սալահ Աբդեսլամը, որը շուրջ հինգ ամիս է՝ գտնվում է Ֆրանսիայի խիստ ռեժիմի բանտում: Ալաքհալդի ԴՆԹ-ի մասնիկները հայտնաբերվել են պայթանյութով հանդերձված այն բաճկոնների վրա, որոնք պատրաստվել էին Փարիզի ահաբեկչական գործողությունների համար:
Libre Belgique-ի տեղեկատվությամբ, որը հրապարակել է Ալքհալդի լուսանկարը, նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված: Պարզվել է, որ 2015 թվականի նոյեմբերի 16-ին Ալքհալդը Վիեննայից թռչել է Ստամբուլ: Նրա գտնվելու ներկայիս վայրը հայտնի չէ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: