Ստամբուլում հունվարի 12-ին տեղի ունեցած ահաբեկչության 10 զոհերից 9-ը եղել են Գերմանիայի քաղաքացիներ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը' այդ մասին հաղորդել է գերմանական N-24 հեռուստաալիքը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից այդ լուրը հաստատելու կամ հերքելու վերաբերյալ որևէ տեղեկատվություն դեռևս չի ներկայացվել: Հեռուստաալիքը տեղեկացրել է, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն արդեն զանգահարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և ցավակցություններ հայտնել:
Այսօր առավոտյան Ստամբուլի կենտրոնական Սուլթանահմեթ հրապարակում, որտեղ եղել է զբոսաշրջիկների խումբ, տեղի է ունեցել պայթյուն: Թուրքական իշխանությունների տվյալներով' զոհվել է նվազագույնը 10 մարդ, 15-ը' վիրավորվել. զոհերի մեծ մասը արտասահմանցիներ են: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պայթյունն իրագործել է ծագումով սիրիացի 27-ամյա մահապարտը: Թուրքիայի իշխանություններն արգելել են ԶԼՄ-ներին Ստամբուլում տեղի ունեցած պայ թյունի հետ կապված լուրեր հրապարակել: