Ֆրանսիայի դատախազ Ֆրանսուա Մոլենսը հայտարարել է, որ Սեն Դեն արվարձանի բնակարաններից մեկում երեկ իրականացված հատուկ գործողությունների ժամանակ սպանված տղամարդկանց ինքնությունը դեռևս չի բացահայտվել:
Նա նաև ընդգծել է, որ ձերբակալվածների մեջ ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչ Աբդելհամիդ Աբաուդը չկա:
Ավելի վաղ մամուլում տարածվել էր այն տեղեկությունը, որ Փարիզի ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչ Աբդելհամիդ Աբաաուդը չեզոքացվել է Փարիզի արվարձանում իրականացված արշավի ժամանակ:
Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսի խոսքով՝ հատուկ ծառայություններն Աբաաուդի հնարավոր գտնվելու վայրի մասին տեղեկությունը ստանալուց անմիջապես հետո սկսել են գործողությունը: