Փարիզում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի շրջանում նախնական տվյալներով ՀՀ քաղաքացիներ չկան: Այս մասին հայտնում է Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:

 

MediaMall.am-ի տեղեկացմամբ̀ նախարարությունը կապ է հաստատել Ֆրանսիայում ՀՀ փոխդեսպան Վահե Վահրամյանի հետ, ով տեղեկացրել է, որ ահաբեկչության զոհերի և տուժածների ինքնությունը պարզվում է:

 

Նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել քաղաքի 6 տարբեր վայրերում' «Բատակլան» համերգասրահում, Հանրապետության հրապարակի մոտ գտնվող կամբոջական ռեստորանում, Բաստիլի հրապարակի մոտ:

 

Ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 153-ի, տուժել է ավելի քան 200 մարդ: