Իտալիայի Հանրապետության Սարդինա ինքնավար մարզում «Կլեոպատրա» փոթորկից առաջացած ջրհեղեղի հետևանքով 16 մարդ մահացել է, կան նաև անհետ կորածներ, տարհանվել են հարյուրավոր բնակիչներ:

 

Իրադրությունը ծանր է գնահատվում. հայտարարվել է վտանգավորության բարձրագույն աստիճան: Առավել տուժել է Օլբիա նավահանգիստ-քաղաքը, որի փողոցները վերածվել են գետերի:

 

Հեղեղումների պատճառը երկարատև և հորդառատ անձրևներն են, որոնց պատճառով ջրածածկ են Իտալիայի այլ շրջաններ:

 

Կապ է հաստատվել Իտալիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանության հետ և ճշտվել, որ զոհերի և տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան: