«Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջք կատարած Sukhoi Superjet 100 ինքնաթիռի զոհերի և վիրավորների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան:
Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
«Զոհերի և տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան»,- հայտնեցին նախարարությունից:
Հիշեցնենք, որ մայիսի 5-ին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջք է կատարել«Աերոֆլոտ» ավիաընկերության օդանավը: Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող Sukhoi Superjet 100 ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան և կոշտ վայրէջք է կատարել 28 րոպեթռիչքից հետո։ Վատ եղանակային պայմանների պատճառով օդաչուներն ինքնաթիռըկարողացել են նստեցնել միայն երկրորդ փորձից։ Վայրէջքի ժամանակ կոտրվել են օդանավիկանգնակները և հրդեհվել շարժիչները։ Օդանավում եղել է 78 մարդ, որոնցից 37 փրկվել են: 41 մարդ զոհվել է: