ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը  դեկտեմբերի 31-ին, ժամը 07:39-ին Վրաստանի ներքին գործերի նախարարության ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացել, որ ժամը 02:10-ին Թբիլիսի քաղաքում՝ «Սուխոյ Մոստ» կոչվող տարածքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, ՌԴ-ից Երևան քաղաք ժամաննող «Mercedes Neoplan» մակնիշի 053 AC 61 պետհամարանիշով ավտոբուսը բախվել է «Lada» մակնիշի RO 011 AL ավտոմեքենային. «Lada» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և չորս ուղևորները մահացել են:

 

Զոհերի թվում հայեր չկան: