ՀՀ կառավարությունը կհոգա Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով առաջացած ծախսերը' կապված հուղարկավորությունների և տուժածների բուժումների հետ: Այս մասին նոյեմբերի 5-ին կառավարության նիստի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «ՀՀ Նախագահի հետ քննարկել ենք ու որոշում ենք կայացրել, որ թե՛ բուժման, թե՛ հուղարկավորության բոլոր ծախսերը կառավարությունը կվերցնի իր վրա»,- ասաց վարչապետը:
Նա կառավարության անդամներին հիշեցրեց, որ ՀՀ առողջապահության ու տրանսպորտի և կապի նախարարների գլխավորությամբ աշխատանքային խումբ է մեկնել ՌԴ Տուլայի մարզ, ովքեր անմիջական աջակցություն են տրամադրում Ռուսաստանում բուժում ստացողներին: Կառավարության անդամները նիստի մեկնարկին մեկ րոպե լռությամբ հարգեցին վթարի հետևանքով մահացած մարդկանց հիշատակը: