Օգոստոսի 18-ին՝ ժամը 21:37-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ բախվել են «Daewoo» և «ԶԻԼ» մակնիշերի ավտոմեքենաները:
Փրկարարները «Daewoo» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին՝ Ս. Ե.-ին (ծնված 1978 թ.), ուղևորներին՝ Ա. Ե.-ին (ծնված 1957 թ.) և Մ. Ն.-ին, ու մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Ս. Ե.-ն քաղաքացիների ուժերով տեղափոխվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Ա. Ե.-ն հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, իսկ Մ. Ն.-ն՝ Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարներն ուղղել են «Daewoo» մակնիշի ավտոմեքենան և մոտեցրել ավտոքարշակին: