2018 թվականի օգոստոսի 20-ին Վրաստանի Հանրապետության տարածքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներ Գարեգին Վարդանյանի և Արփինե Մամյանի` Վրաստանում ստացած բժշկական օգնության և սպասարկման ծախսերը փոխհատուցելու նպատակով կառավարությունը կհատկացնի 3 մլն 800 հազ. դրամ: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության դեկտեմբերի 27-ի նիստում:
Օգոստոսի 20-ին Երևան-Բաթումի երթուղային տաքսին Թբիլիսիում բախվել է վրացական պետհամարանիշներով մարդատար ավտոմեքենայի, որի հետևանքով թվով 9 ՀՀ քաղաքացի` 8 ուղևոր և վարորդը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այդ կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարը խոստացել է քննարկել ավտովթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների պարտքերը մարելու հնարավորության հարցը, մասնավորապես ՀՀ քաղաքացիներ Գարեգին Վարդանյանի և Արփինե Մամյանի:
Այդ նպատակով, սույն որոշման նախագծով նախատեսվում է ՀՀ 2018 թ. պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի «Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի չօգտագործված միջոցների հաշվին ապահովել Գ. Վարդանյանի և Ա. Մամյանի բուժման պարտքերը: Ընդ որում՝ վերջիններիս բուժման պարտքերը կազմում են համապատասխանաբար՝ 18205,25 լարի և 1920 լարի կամ մոտ 3,800.0 հազ. դրամ: