Հունվարի 16-ին Թբիլիսիի Դիղոմի թաղամասի բնակելի շենքերից մեկում գազի արտահոսքի պատճառով տեղի է ունեցել պայթյուն, որի հետեւանքով զոհվել է 4 մարդ, որից մեկը՝ 4-ամյա երեխա, իսկ 8 հոգի, որոնցից վեցը երեխաներ են, ստացել են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։
Պայթյունի հետևանքով զոհերի եւ տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ եւ ազգությամբ հայեր չկան։
Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:
«Վրաստանում ՀՀ դեսպանությունը ցավակցում է ողբերգական դեպքի առիթով եւ իր զորակցությունը հայտնում զոհերի հարազատներին ու վրացի բարեկամ ժողովրդին»,-ասված է հաղորդագրությունում:
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հունվարի 17-ը սգո օր է հայտարարել: