Լիբանանում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով՝ նոյեմբերի 12-ին Բեյրութում գրանցված պայթյունի հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան: Այս մասին տեղեկացրել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
Բեյրութում իրականացված երկու պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 43-ի, վիրավորվել է ավելի քան 200 մարդ: Պայթյունները որոտացել են Լիբանանի մայրաքաղաքի հարավային շրջաններից մեկի բանուկ փողոցում, որտեղ բնակվում են առավելապես շիա մուսուլմաններ: Պայթյուններն իրականացրել են մահապարտները: Լիբանանի ներքին գործերի նախարար Նուհադ Մաշնուկի խոսքով՝ նրանք շահիդների գոտիներով էին: Պայթյունների պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ծայրահե ղական խմբավորումը: Հաղորդվում է, որ զոհվածների մեջ գտնվել է եւս մեկ մահապարտի մարմին, որը զոհվել է երկրորդ պայթյունից՝ չհասցնելով գործի դնել պայթուցիկ սարքը: