Բեյրութում որոտացած պայթյունի հետևանքով վնասվել է Ղազախստանի դիվանագիտական առաքելության շենքը, երկրի հյուպատոսը ստացել է չնչին վնասվածքներ, հայտնում են Ղազախստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից:
Նախարարությունից հայտնել են, որ «Լիբանանում ղազախստանցի դիվանագետներից ստացված տեղեկատվության համաձայն' օգոստոսի 4-ին, տեղական ժամանակով ժամը 18-ի սահմաններում, Բեյրութում ՝ ծովային նավահանգստում, տեղի են ունեցել մի քանի հզոր պայթյուններ»:
«Պայթյունի ալիքի արդյունքում վնաս է հասցվել Լիբանանում Ղազախստանի դիվանագիտական ներկայացուցչության տարածքին: Այդ պահի դրությամբ դիվանագիտական առաքելության աշխատակիցները աշխատանքային օրվա ավարտից հետո լքել էին գրասենյակը:
Մամլո ծառայությունից հայտնում են, որ ղազախ դիվանագետները կապի մեջ են տեղական իշխանությունների հետ, ստուգվում է Լիբանանում գտնվող Ղազախստանի քաղաքացիների վիճակի վերաբերյալ տեղեկությունը: