Սպիտակ-Գյումրի ճանապարհի 7-րդ կմ-ին հունիսի 16-ին' ժամը 18.20-ին, իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:

 

Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի ուղևոր, 1967թ. ծնված Թամարա Նիկողոսյանը և «ՎԱԶ-2106»-ի ուղևոր, 1964թ. ծնված Մամիկոն Մկրտչյանը տեղում մահացել են, իսկ «ՎԱԶ-2107»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

 

Կատարվում է քննություն: