Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի' նոյեմբերի 22-ից 25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 23 դեպքից բացահայտվել է 20-ը, խարդախության' 10, ավազակային հարձակման, յուրացման կամ վատնման և խուլիգանության 1-ական դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 10 դեպք:

 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության' 5, յուրացման կամ վատնման և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք:

 

Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար. 2 մարդ զոհվել է, 32-ը' ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: