Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 1-ից 4-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 110 դեպք։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 26, մարմնական վնասվածք հասցնելու 19, խարդախության 11, ծեծի 6, անձի առեւանգման, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ սպանության սպառնալիքի 5-ական, գույքի դիտավորությամբ վնասման ու ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու 3-ական, սպանության, յուրացման կամ վատնման, որսագողության, թմրանյութի իրացման եւ սառը զենքի հայտնաբերման 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ապօրինի ծառահատման, կաշառակերության, ինքանիրավչության, անզգուշությամբ գույքը վնասելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելու ու ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները խախտելու 1-ական դեպք:Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 7 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 9 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 8, կողոպուտի 3, մարմնական վնասվածք հասցնելու եւ վրաերթի 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 40 պատահար, ինչի հետեւանքով 72 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: