Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում' Ալավերդիից դեպի Վանաձոր ընթանալիս, «Վոլկսվագեն» մակնիշի 34 PQ 077 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ բախվել ծառի, որի հետեւանքով ուղեւորը եւ վարորդը տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Ստացած մարմնական վնասվածքներից երկուսն էլ մահացել են:
Հաջողվել է պարզել նրանցից մեկի ինքնությունը' Գեւորգ Հակոբյան, իսկ մյուսն իգական սեռի ներկայացուցիչ է, որի ինքնությունը ճշտվում է:
Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: