Հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում մարտի 20-ին' ժամը 14.50-ին, հաղորդում է ստացվել, որ «աջ նախաբազկի և աջ ազդրի պատառոտված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1961թ. ծնված Ալբերտ Հ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել է, որ վնասվածքներն ստացել է նույն օրը' ժամը 13.50-ի սահմաններում, Գյումրիի քաղաքային աղբանոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով (այնտեղ էր գնացել ապակյա տարաներ հավաքելու):
Հանգամանքները պարզվում են:
Ոստիկանության քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: