Երևանում նախորդ օրվա ընթացքում գրանցվել են մի շարք պատահարներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, օգոստոսի 8-ին, ժամը 14.30-ին, Երևանի Իսահակյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «ԲՄՎ»-ն բախվել է մայթեզրի մոտ կայանված «Ֆոլքսվագեն» ավտոմեքենայի:

 

Պատահարի հետևանքով «Միցուբիշի»-ի վարորդը, ուղևորը և «ԲՄՎ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

 

Ավելի ուշ՝ օգոստոսի 8-ին, ժամը 18.30-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի բութ վնասվածք, 9, 10 և 11-րդ կողերի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 54-ամյա Նարգիզ Ղ.-ն և հայտնել, որ Վարդաշեն թաղամասում, թիվ 11 երթուղու միկրոավտոբուսի վարորդի կողմից արգելակման հետևանքով, սրահում վայր է ընկել և ստացել մարմնական վնասվածքներ, ինչից հետո երթուղայինի վարորդը առանց օգնություն ցուցաբերելու' թողել է դեպքի վայրը և հեռացել:


Դեպքերի առնչությամբ կատարվում է քննություն: