Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 6-րդ կմ-ին մայիսի 4-ին, ժամը 10.40-ի սահմաններում «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-212130» մակնիշի ավտոմեքենայի:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացավ ՀՀ ոստիկանության կայքից, «ՎԱԶ-212130»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Մայիսի 4-ին, ժամը 15.00-ին, Զովունի-Քանաքեռավան խաչմերուկում «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի: «Օպել-Վեկտրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: